Երեկ երեկոյան Թբիլիսիում կանայք երթով շարժվել են Ֆիլհարմոնիայից դեպի Թբիլիսիի խորհրդարանի շենքի հարակից տարածքը։
Ցուցարարների ձեռքերին եղել են կարմիր ժապավեններ։ Նրանց խոսքով՝ դա կանանց զայրույթի խորհրդանիշն է։
Ցուցարարները համերաշխություն են հայտնել քաղբանտարկյալ և բռնաճնշումներից տուժած բոլոր կանանց։ Նրանք վանկարկել են. «Ազատություն ռեժիմի բանտարկյալներին»։
«Այս բողոքի ցույցից առաջ էլ կանայք ակտիվ են եղել, և, իհարկե, ռեժիմի արձագանքը կանանց նկատմամբ շատ ագրեսիվ է, մենք ունենք կին բանտարկյալներ։ Մենք լսում ենք կառավարության ներկայացուցիչների կնատյաց հայտարարությունները, թե, օրինակ, կին ակտիվիստները կանանց նման չեն և այլն։ Մենք շատ պատճառներ ունենք զայրանալու։
Այս ցույցը զայրացած կանանց և համերաշխության ցույց է։ Մենք համերաշխություն ենք հայտնում կին բանտարկյալներին և ռեժիմի բռնաճնշումներից տուժած բոլոր կանանց։
Կարմիր ժապավենը զայրույթի խորհրդանիշ է, այսօր բոլոր ցուցարարներս դա կրում ենք», — ասել է ակտիվիստ Էլենե Քաիխոսրոշվիլին։