Կասպիում ավտովթարի հետևանքով երեք մարդ է մահացել

Կասպիի մունիցիպալիտետի Կավտիսխևի գյուղի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեք մարդ է մահացել:

Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում:

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: