Կախա Կալաձեն դեռ չի կարող վերադառնալ Աբու Դաբիից

Թբիլիսիի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ Կախա Կալաձեն շաբաթավերջին գտնվում էր Աբու Դաբիում, և «ստեղծված իրավիճակի պատճառով դեռևս չի կարող վերադառնալ այնտեղից»։

Լրատվամիջոցներում ավելի վաղ լուրեր էին շրջում, որ Կախա Կալաձեն Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք է մեկնել կնոջ և ընկերների հետ իր ծննդյան օրը նշելու նպատակով։

Հիշեցնենք. Իրանը, ի պատասխան փետրվարի 28-ին և մարտի 1-ին ԱՄՆ-Իսրայելի իր դեմ իրականացրած հրթիռային համատեղ հարվածների, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի գերագույն առաջնորդը և այլ ռազմական ղեկավարներ, հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի քանի երկրների` հայտարարելով, որ թիրախավորում է ամերիկյան բազաները։