Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է։
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։
Ուղևորափոխադրումների համար նախատեսված կցորդների, կիսակցորդների և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (8-ից ավելի նստատեղերով` բացառությամբ վարորդի նստատեղի և 5 տոննայից ավելի ընդհանուր զանգվածով) երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի։
Տեղեկությունը հրապարակել է Ճանապարհային դեպարտամենտը։