Երկու անձ ձերբակալվել է նախնական համաձայնությամբ խմբակային խոշոր չափի կեղծ գումարի փոխանցման մեղադրանքով, հաղորդել է Վրաստանի քննչական գործակալության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության, նախաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները՝ ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով, Շիդա Քարթլիի տարածաշրջանում իրացրել են ընդհանուր 188 հազար 900 ԱՄՆ դոլար արժողությամբ 1889 հատ կեղծ 100 դոլարանոց թղթադրամ։
«Քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամները ամբողջությամբ առգրավվել են։
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարվա ժամկետով»,- գրված է հաղորդագրության մեջ։