Գաթայի փառատոն Ախալքալաքում

Այսօր՝ մարտի 15-ին, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Միջինքը (Մեծ պահքի կեսը), Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր եկեղեցիներում կազմակերպվել է գաթայի փառատոն, կանայք գաթա են պատրաստում և բերում եկեղեցի։ Գաթան եկեղեցում օրհնում են, հետո համտեսում։

Ախալքալաքի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ անցկացված Գաթայի փառատոնից։

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկության համաձայն՝ փառատոնին ներկա էին նաև Ախալքալաքի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահը, փոխնախագահը, սակրեբուլոյի այլ աշխատակիցներ։