Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։
ԿԸՀ-ի տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններում 1 միլիոն ընտրողներից քվեարկել է 325 հազար 61 մարդ, որոնցից 22 հազար 113 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, (ձայների 6.8%-ը)/
Մնացած ձայները՝ 302 հազար 948, բաշխվել են հետևյալ կերպ. «Վրացական երազանք»՝ 70.2%, «Ուժեղ Վրաստան — Լելո»՝ 10%, «Գիրչի»՝ 7.5%, «Պահպանողականներ Վրաստանի համար»՝ 4.3%, «Գախարիան Վրաստանի համար»՝ 3.2%, «Հայրենիք, լեզու, հավատք»՝ 1%, «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 1%։ Մյուս կուսակցությունները ստացել են ձայների 1%-ից պակաս։
Քաղաքային խորհրդում տեղերի բաշխումը. «Վրացական երազանք»-ը ստացել է 20 տեղ, «Լելո»-ն՝ 2 տեղ, «Գիրչի»-ն՝ 2 տեղ, «Պահպանողականներ»-ը՝ 1 տեղ։
Թբիլիսիի քաղաքային խորհրդի կազմը
№41 «Վրացական երազանք»
1. Շալվա Սութիաշվիլի
2. Թինաթին Նիբլոշվիլի
3. Բեքա Դավիթուլիանի
4. Գուրամ Նիկոլաշվիլի
5. Նիկոլոզ Կախեթելիձե
6. Նինո Վարդոսանիձե
7. Ավթանդիլ Ցինցաձե
8. Կոնստանտինե Զարնաձե
9. Բեքա Օդիշարիա
10. Օթար Չրդիլելի
11. Գիորգի Խուրոձե
12. Կախա Բերաձե
13. Լևան Արվելաձե
14. Լևան Աբաշիձե
15. Ալեքսանդրե Մուկաթարիձե
16. Նոդար Բոկերիա
17. Մարիամ Գրիգոլիշվիլի
18. Լուկա Ձաձամիա
19. Քեթևան Ճավճանիձե
20. Լեիլա Կոլոմիկով
№9 «Ուժեղ Վրաստան — Լելո»
1. Նիկոլոզ Չերքեզիշվիլի
2. Վախթանգ Սուրգուլաձե
№36 «Գիրչի»
1. Դավիթ Փանջակիձե
2. Գիորգի Գվենետաձե
№3 «Պահպանողականներ Վրաստանի համար»
1. Գիորգի Քարդավա