Կղավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի ԱԳ նախարարին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովին, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Կղավելաշվիլիի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։

Կղավելաշվիլիի խոսքով՝ նախատեսվում է խորացնել Թուրքմենստանի հետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ուղղություններով։

«Մենք պատրաստ ենք խորացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ուղղություններով և նպաստել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ներուժի ավելի լավ օգտագործմանը և մեր երկրների առավել բարգավաճմանը, ինչը, իր հերթին, կնպաստի արդար ու խաղաղ բազմաբևեռ միջազգային կարգի ձևավորմանը», — ասել է Կղավելաշվիլին։