«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին կառավարությանը քննադատող մարդկանց և հեռուստաընկեւթյուններին համեմատել է ճանճերի, իսկ համախոհներին՝ մեղուների հետ։
Կղավելաշվիլին այս հայտարարությունն արել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։
«Բերի Պաիսը մարդկանց համեմատում է ճանճերի հետ, որոնք, մտնելով ծաղիկներով, պտղատու ծառերով և կանաչապատմամբ այգի, թռչում են բոլոր պտղատու ծառերի և ծաղիկների վրայով ու ի վերջո կղանք են գտնում ցանկապատի տակ և բավարարվում դրանով: Այս հեռուստաընկերությունների, այս արմատական թևի մասին մենք կարող ենք ուղղակիորեն ասել, որ սրանք ճանճեր են։ Ճանճ հեռուստաընկերություններ, ճանճ ակտիվիստներ, որոնք ո՛չ առաջընթաց են տեսնում, ո՛չ բարություն, ո՛չ զարգացում», — ասել է Միխեիլ Կղավելաշվիլին։
Նրա խոսքով՝ իրենք մեղուներ են. «Բարեբախտաբար մենք հաղթանակած ենք նրանով, որ մեր հասարակությունում ավելի շատ «մեղուներ» կան, քան «ճանճեր», և դրա շնորհիվ էլ մենք հաղթանակած ենք»։
«Վրացական երազանք»-ի կառավարությունը քննադատում է բողոքի ցույցերը, որոնք չեն դադարել 2024 թվականի նոյեմբերի 28-ից, երբ իշխող կուսակցությունը հայտարարեց, որ հաջորդ չորս տարիների ընթացքում չեն բարձրացնի երկրի եվրաինտեգրման բանակցությունների մեկնարկի հարցը։ Վիճահարույց խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել բողոքի ցույցերը զսպելու համար, դրանց թվում՝ մայթեզրերին բողոքի ցույցերի սահմանափակումներ մտցրած օրենքն է։