Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ քաղաքային տրանսպորտը կշարունակի քաղաքացիներին սպասարկել անվճար և ավելի երկար ժամանակ։ Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի` կգործեն նաև ժամանակավոր երթուղիներ։
Ավելի կոնկրետ, ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանը, այսօր քաղաքային գերեզմանատների ուղղությամբ գործելու է ինը ժամանակավոր երթուղի, իսկ ժամը 08:00-20:00-ն այդ ավտոբուսները քաղաքացիներին կսպասարկեն անվճար։ Մետրոն կաշխատի մինչև ապրիլի 21-ի ժամը 04:00-ն և կլինի անվճար։
Քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքային տրանսպորտը կգործի մետրոյի «Մարջանիշվիլի», «Դելիսի», «Սարաջիշվիլի», «Վարկեթիլի», «Սադգուրիս մոեադնի» կայարաններին հարող տարածքից և «Դիդուբե»-ի վերին ելքից, նաև Բեսարիոն Ճիչինաձեի փողոցից և Վարկեթիլի III զանգվածից, մասնավորապես՝ Շուամթա և Աբաշվիլի փողոցների խաչմերուկից։