Նորընտիր քաղաքային խորհուրդներում կստեղծվեն նոր պաշտոններ՝ քաղաքային խորհրդի նախագահը կունենա ևս մեկ տեղակալ, և երեքի փոխարեն կլինի չորս տեղակալ։
Նախատեսվում է նաև քաղաքային խորհրդի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի ներդրում։
Այս ամենը նախատեսված է «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» փոփոխությունների նախագծով, որը ներկայացրել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները, և արագացված կարգով կքննարկվի խորհրդարանում։
Յուրաքանչյուր քաղաքային խորհրդում գործելու է հինգ հանձնաժողով, որոնք գլխավորում է հանձնաժողովի նախագահը։ «Տեղական ինքնակառավարման օրենսգիրքը» չի նախատեսում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոն։
Համապատասխանաբար, նոր օրենքի ընդունման արդյունքում յուրաքանչյուր քաղաքային խորհրդում կստեղծվի հինգ պաշտոնյայից բաղկացած լրացուցիչ աշխատակազմ։ Հինգ ինքնակառավարվող քաղաքային խորհուրդներին կավելանա փոխնախագահի հաստիքը։