Քաղբանտարկյալ Անաստասիա Զինովկինան հացադուլ է սկսել

Քաղբանտարկյալ Անաստասիա Զինովկինան հացադուլ է սկսել ի նշան աջակցության մյուս քաղբանտարկյալների՝ Անտոն Չեչինինի և Անտոն Գրիբուլինի։

Զինովկինան ասել է, որ ուզում է իր ծանոթներն ուշադրություն դարձնեն Վրաստանում ներկա իրավիճակին և խնդրել է աջակցել Ռուսթավելիում բողոքի ակցիա անող երիտասարդներին, ինչպես նրանք են աջակցում իրեն։

«Ես միշտ արդար մարդ եմ եղել։ Հեղափոխությունը երջանկություն է։ 9 ամիս շարունակ ինձ ճիշտ ախտորոշում չեն տվել։ Կողային ցավի պատճառով ձեռքերս ու ոտքերս թմրում են։ Քրեական գործի նյութերն անգամ ռուսերեն չեն ներկայացրել ինձ։ Մենք բանտարկյալներ չենք՝ մենք պատանդ ու գերի ենք։ Մենք ապրում ենք այնքան ժամանակ, որքան մեզ հիշում եք, մեր մասին խոսում եք եւ Ռուսթավելիով եք անցնում։ Ձեր սերը երկարացնում է մեր կյանքը։ Ես ցանկանում եմ, որ դուք հաղթեք»- ասել Անաստասիա Զինովկինան

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացիները ձերբակալվել են 2024 թվականի դեկտեմբերի 3-ին և 17-ին. նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով` թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ձեռքբերում և պահպանում։

Դատախազ Նինո Գալուստաշվիլին սեպտեմբերի 12-ին Անաստասիա Զինովկինային և Արտյոմ Գրիբուլին դատապարտեց 8 տարի 6 ամիս ազատազրկման։