Քեդայում ավտովթարի հետևանքով մարդ մահացել է

Քեդայի մունիցիպալիտետի կենտրոնական ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։ Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները մոբիլիզացվել են դեպքի վայրում։ InterpressNews-ին նախարարությունից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է կյանքի կորստի։