Քեթևան Դեդոփալիի պողոտայի երթևեկությունը կսահմանափակվի

Նոր տարվա լույսերի տեղադրման պատճառով Քեթևան Դեդոփալիի պողոտայում՝ Հավլաբարի հրապարակից մինչև Լեխ Կաչինսկու փողոցի խաչմերուկ, տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Սահմանափակումը կգործի նոյեմբերի 21-ին և 22-ին` ժամը 00:00-ից մինչև 06:00-ն։ Այս հաղորդագրությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Ըստ հաղորդագրության՝ այս ժամանակահատվածում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Իրբախիի, Ծուրծումիայի, Զուրաբաշվիլիի և Կաչինսկու փողոցներով։