Քիմիական նյութերի օգտագործումը անօրինական էր և վտանգավոր առողջության համար. GYLA

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) ուշադրություն է հրավիրել ցուցարարների դեմ օգտագործված քիմիական նյութի վրա, որը լրջորեն վնասել է քաղաքացիների առողջությունը։ Իրավաբանների խոսքով՝ իրենք առողջապահության նախարարությունից հարցրել են, թե ինչ նյութ են օգտագործել բողոքի ակցիաների ժամանակ, բայց պատասխան չեն ստացել։

GYLA-ն նշել է, որ նյութերի կիրառման մեթոդներն ու գործելակերպը ակնհայտորեն անօրինական էին և առողջության ու կյանքի համար վտանգավոր։ Եվ, ըստ ՀԿ-ի, դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Ասոցիացիան  նշել է, որ նման գործելակերպն ընդգծում է հավաքների և խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունների համակարգված, կազմակերպված և հանցավոր բնույթը։

«Ակնհայտ է, որ քիմիական նյութերի օգտագործումն անօրինական էր։ Այնուամենայնիվ, ոչ մի անձ պատասխանատվության չի ենթարկվել դրա համար: Հատկապես մտահոգիչ է, որ «Վրացական երազանք»-ը դիմել է նման անօրինական և վտանգավոր մեթոդների՝ խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու համար: Սա ևս մեկ անգամ ընդգծում է հավաքների և խոսքի ազատության դեմ գործողությունների համակարգված, կազմակերպված և հանցավոր բնույթը», — պնդել է GYLA-ն: