Քննչական ծառայությունը մեծ քանակությամբ ակցիզային ծխախոտ է առգրավել

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունն առգրավել է 690 հազար լարի արժողությամբ FARGO և MILANO ծխախոտի 150 հազար տուփ։ Ծխախոտային արտադրանքի անօրինական պահպանման և վաճառքի համար ձերբակալվել է մեկ անձ։

«Քննության արդյունքում առգրավվել է FARGO և MILANO ծխախոտի 150 հազար տուփ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 690 հազար լարին։

Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի երրորդ մասով, որը նախատեսում է 6-ից 8 տարի ազատազրկում։ Քննչական ծառայությունը շարունակում է ինտենսիվորեն աշխատել հանցավոր սխեմային մասնակցող մյուս անձանց բացահայտելու և նրանց նկատմամբ իրավական պատասխանատվություն ապահովելու ուղղությամբ», — ասված է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ։