Քոբուլեթիի քաղաքապետը հրաժարական է տվել

Քոբուլեթիի քաղաքապետ Լևան Զոիձեն հրաժարական է տվել։ Զոիձեն հրաժարականի մասին գրել է Facebook-ում և նշել, որ ինքը մնում է «Վրացական երազանք»-ի հավատարիմ անդամ։

«Ես որոշում եմ կայացրել թողնել Քոբուլեթիի քաղաքապետի պաշտոնը։ Ինձ համար մեծ պատասխանատվություն էր ղեկավարել այս քաղաքը և լավագույնս բավարարել նրա քաղաքացիների կարիքները», — գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին նույնպես հրաժարական տվեց։

«Ես կցանկանայի իմ հատուկ շնորհակալությունը հայտնել «Վրացական երազանք»-ի մեծ ընտանիքին, և, իհարկե, ես մնում եմ այս թիմի հավատարիմ անդամը», — գրել էր Չիքովանին Facebook-ում։