Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի` Մտկվարի (Քուռ) գետի ձախ ափի երթևեկությունը սահմանափակվում է։
«Սկսվում է Մտկվարի գետի ձախ ափին՝ «Գագրա» ռեստորանի մոտ գտնվող վնասված ճանապարհահատվածի վերականգնման երկրորդ փուլը։
Նախատեսված աշխատանքների պատճառով օգոստոսի 19-ի ժամը 20:00-ից` երկու շաբաթ սահմանափակվելու է Մտկվարի գետի ձախ ափի կողային գոտու երթևեկությունը»,- գրված է հայտարարության մեջ։