Հրդեհ Թբիլիսիում. երկու բնակարան է այրվել

Երեկ երեկոյան Թբիլիսիի Շանիձեի փողոցի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է բնակելի շենքի մոտ 200 քմ տարածք (երկու բնակարան):

Դեպքի վայրում 12 հրշեջ-փրկարարական ջոկատ է աշխատել։ Տուժածներ չկան, սակայն  բնակիչները երեկոյան տարհանվել են։ Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:

Տեղի գամգեոբան և սակրեբուլոն խոստացել են փոխհատուցել տուժածներին վնասները:

«Այս ընտանիքներին փոխհատուցում կտրվի, նրանց համար բնակարաններ կվարձենք», — ասել է Մթածմինդա թաղամասի մեծամասնական պատգամավոր Ջաբա Ջիշկարիանը:

Թողնել պատասխան