Ողբերգական ավտովթար Նինոծմինդայում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Բազմաթիվ կտրվածքներով տուժածները տեղափոխվել են Նինոծմինդայի և Ախալքալաքի հիվանդանոցներ:

Նինոծմինդայի շրջանում գտնվող Ջիգրաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում 30-ամյա մի տղամարդ մահացել է, իսկ երկուսը վիրավորվել են:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան: «Լադա» և «Վոլկսվագեն» ավտոմեքենաները բախվել են միմյանց:

Տուժած քաղաքացիներից մեկի վիճակը գնահատվում է կայուն, իսկ մյուսինը՝ ծանր:

Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, ինչը ենթադրում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում:

Թողնել պատասխան