ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է աբխազական անձնագրով ՀՀ տարածքը հնարավոր հատելու մասին լուրին

Օրերս վրաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ  իբր մի աբխազ  ՀՀ սահմանը հատել է  Վրաստանի կողմից չվերահսկվող՝ Աբխազիայի անձնագրով:

Թեմայի հետ կապված  Ալիք մեդիան  դիմել է ՀՀ ԱԱԾ  լրատվական ծառայությանը ՝ հարցով՝ արդյոք նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը,  ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանն ասել է.

«Մենք ծանոթ ենք վերոնշյալի վերաբերյալ վրացական մամուլի հրապարակումներին։ Իրականցվում է քննություն դրանց իսկությունը ստուգելու վերաբերյալ, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք մեր վրացի գործընկերներին»:

Ավելի  լուր եղավ, որ  անձնագրի սեփականատերն իբր ասել է, թե ինքը սահմանը հատել է ռուսական անձնագրով, իսկ մամուլում հրապարակված լուսանկարը ֆոտոշոփի արդյունքն է:

Թողնել պատասխան