Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Քուռ (Մտկվարի) գետում հայտնված ավտոմեքենայում գտնվող ուղևորների որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մի ուղևոր անվնաս դուրս է բերվել։
«Ստացված ահազանգից անմիջապես հետո հրշեջ-փրկարարները սկսել են որոնողափրկարարական գործողությունները, որոնց արդյունքում հաջողվել է անվնաս դուրս բերել մեկ ուղևորի»,- գրել է ՆԳՆ-ն։
Տեղեկության համաձայն այս պահի դրությամբ անդադար ռեժիմով շարունակվում են ավտոմեքենայում գտնվող մյուս ուղևորների որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված են հրշեջ-փրկարարներ, սուզվողների խումբ, ջրային միջոցներ և փրկարարական հատուկ տեխնիկա։
Հիշեցնենք. Թբիլիսիում գիշերը մեքենա է ընկել Քուռ գետը։ Ըստ տեղեկությունների՝ մեքենայում 4 մարդ է եղել։