Քուռ գետում ջրահեղձի մարմին է հայտնաբերվել

Թբիլիսիում, Մտկվարի (Քուռ) գետում երիտասարդ տղամարդու մարմին է հայտնաբերվել։

Տեղեկությունների համաձայն՝ տղամարդն անհետ կորել է 10 օր առաջ։

Հետաքննություն է սկսվել 115-րդ հոդվածի համաձայն` ինքնասպանության դրդում։