Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ռուսթավի-Սադախլո ավտոճանապարհի շինարարության պատճառով մի քանի քաղաքացու գույքը հարկադիր կարգով կբռնագրավվի։
Մասնավորապես, փաստաթղթում նշված է, որ Ճանապարհների դեպարտամենտն իրականացնում է միջազգային նշանակության Արևելք-Արևմուտք ճանապարհի 4-րդ ներդրումային նախագիծը, որն հանրային կարիք ունեցող անհրաժեշտ նախագիծ է։
Նշված հիմնավորմամբ՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտին պետք է շնորհվի էքսպրոպրիացիայի իրավունք նախագծի տարածքում առկա անշարժ գույքի նկատմամբ։
Համապատասխանաբար, էկոնոմիկայի նախարարության որոշմամբ, նախագծի անհրաժեշտությունից ելնելով, էքսպրոպրիացիայի (սեփականության հարկադիր օտարում պետության որոշմամբ՝ փոխհատուցմամբ) ենթարկվել են՝
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլոյում գտնվող գյուղատնտեսական (տնամերձ) նշանակության 9022 քմ հողամասը, որի սեփականատերն է Վալեխ Բայրամովը։ Սահմանված է, որ նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման տարածքում է գտնվում նշված հողամասի մի մասը՝ 1737 քմ հողամաս։ Դրա վրա տեղակայված են բազմամյա տնկարկներ և միամյա մշակաբույսեր։
- Մառնեուլիի մունիցիպալիտետի Զեմո Սարալիում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2700 քմ հողամասը։ Սահմանված է, որ նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման տարածքում է գտնվում Ասափ Աբասովի, Էկանա Աբբասովայի, Իդրիս Աբասովի, Ինտիգամ Աբասովի, Նուիվար Աբասովայի և Շախալի Աբասովի համասեփականության մեջ գտնվող նշված հողամասի մի մասը՝ 1457 քմ հողամասը, դրա վրա առկա բազմամյա տնկարկները և միամյա մշակաբույսերը։
«Քանի որ դեպարտամենտը չի հաջողել անշարժ գույքի գնման վերաբերյալ մասնավոր սեփականատիրոջ հետ համաձայնության գալ, առկա է էքսպրոպրիացիայի ճանապարհով սեփականության իրավունքի դադարեցման անհրաժեշտություն», — նշված է հրամանում։
Ըստ հրամանի` որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակման կամ պաշտոնական կարգով ծանոթանալու օրվանից մեկ ամսվա ժամկետում՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայում։