Կիևի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել Սվյատոշինի շրջանի հրապարակն անվանել «Վրացական ազգային գումարտակի» անունով` որպես երախտագիտության նշան վրաց կամավորներին, որոնք 2014 թվականի պատերազմից ի վեր մասնակցում են Ուկրաինայի պաշտպանության գործընթացներին։
Նախագծի քննարկումը տեղի է ունեցել մայիսի 12-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, առցանց քվեարկությունը՝ մայիսի 26-ից հունիսի 8-ը։ Ըստ քվեարկության արդյունքի` մասնակիցների 79%-ը՝ 33 հազար 583 քաղաքացի, կողմ է քվեարկել նախագծին։
«Վրացական ազգային գումարտակը» 2014-ին միացել է ուկրաինացիներին Դոնբասի պատերազմում ու դարձել առաջին ոչ ուկրաինական ջոկատը Ուկրաինայի զինված ուժերում։