Կիրակի օրը բողոքի ցույց է նախատեսված

Կիրակի օրը՝ հունիսի 15-ին, ժամը 18:00-ին, 200-օրյա եվրոպամետ բողոքի ակցիայի շրջանակներում կառավարության շենքի դիմաց կկայանա բողոքի ցույց։

Նախատեսված միջոցառման մասին տեղեկությունը տեղադրված է ֆեյսբուքյան էջում։

«200 օր է անցել։ Այս ժամանակն ապացույցն է այն բանի, որ կառավարությունը չի կարող կոտրել ժողովրդի կամքը», — ասված է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են` «Վրացական երազանք»-ի հրաժարականը և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումը։