Կիրակի օրը երթ կանցկացվի

Կիրակի օրը «Բժշկական համալսարան» մետրոյի կայարանից քայլերթ է իրականացվելու։ Ակցիայի մասնակիցները սկզբում կշարժվեն դեպի Հատուկ քննչական ծառայության շենք, այնուհետև՝ Պետական անվտանգության ծառայության։

«Մեր նպատակը Վրաստանի հզորացումն ու զարգացումն է։ Մայիսի 18-ին հավաքվում ենք ցույց տալու նրանց, որ մենք չենք հոգնի, չենք դադարեցնի, չենք հանձնվի, քանի որ մեր միասնական պայքարը տանում է մեզ դեպի ընդհանուր նպատակ՝ հաղթանակ։

Հավաքի վայրն ու ժամը՝ մայիսի 18-ին, կիրակի օրը, ժամը 15:00-ին, «Բժշկական համալսարան» մետրոյի կայարանում»,- նշել են կազմակերպիչները։

Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ «Վրացական երազանք»-ի հրաժարականը և քաղբանտարկյալներին ազատ արձակելը։