Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի ՆԳ նախարարին

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Վարչակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները, նաև երկու երկրների իրավապահ մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը։

«Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հատուկ կարևորությունը։ Այս համատեքստում դրականորեն է գնահատվել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների ավարտը, և հույս է հայտնվել, որ փաստաթուղթը կստորագրվի մոտ ապագայում։ Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակել խթանել երկխոսությունը և ապահովել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում», — ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։