Կոբախիձեն հանդիպել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարին

«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մոհամմեդ Ալբուդաիվիին։

Կոբախիձեն շնորհավորել է Ալուդաիվիին գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Պարսից ծոցի երկրների միջև համագործակցության և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հարցերը։