«Մեր տեսած արձագանքները զարմանալի են։ Արմատական ընդդիմությունը, իրենց հովանավորների հետ միասին, հատուկ ագրեսիա ունի Էրեկլե II-ի նկատմամբ», — սեպտեմբերի 24-ին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն՝ Թբիլիսիում Էրեկլե II-ի (Հերակլ II) նոր հուշարձանի բացումից մի քանի ժամ անց։
Իրակլի Կոբախիձեն կրկին ընդդիմությանն անվանել է «արմատական ընդդիմություն» ու «գործակալներ» և կրկնել դավադրության տեսությունը, որ 2022 թվականից հետո «կառավարության վրա մեծ ճնշում է գործադրվում երկրորդ ճակատ բացելու համար», և որ ընդդիմությունը հրահանգներ է ստանում արտասահմանից, այդ թվում՝ Էրեկլե II-ի վերաբերյալ իր տեսակետների առումով։
Կոբախիձեի խոսքով՝ Էրեկլե II-ի դեմ ագրեսիան պայմանավորված է նրանով, որ «Էրեկլե II-ը հայրենիքին նվիրվածության և պրագմատիզմի խորհրդանիշ է, և մեր օտարերկրյա գործակալներն ու նրանց հովանավորները չեն կարող դա ընդունել»։
Հատկանշական է, որ 1783 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև հուլիսի 24-ին, Գեորգիևսկում կնքված պայմանագրով Էրեկլե II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից: