Կոբախիձեն պաշտոնից ազատել է ՆԳ փոխնախարարին

Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 10-ին տրված հրամանի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունում կադրային փոփոխություններ են կատարվել։

«Վրացական երազանք»-ի վարչապետը հրամանագիր է ստորագրել, որով Գիորգի Բութխուզին ազատվել է Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնից, իսկ Գիորգի Սախոկիան նշանակվել է փոխնախարար։

Գիորգի Բութխուզիին, որը 2019 թվականից աշխատում է Ներքին գործերի նախարարությունում, պատժամիջոցների են ենթարկել Լիտվան, Լատվիան և Էստոնիան՝ սահմանափակելով նրա վիզային ճանապարհորդության հնարավորությունները։

Բութխուզին այն բարձրաստիճան ոստիկաններից մեկն է, որին 2024 թվականի հունվարի 30-ին Միխեիլ Կղավելաշվիլին պարգևատրեց Պատվո շքանշանով՝  ցուցարարների նկատմամբ ոստիկանության դաժան վերաբերմունքից և հակակառավարական ցույցերի մասնակիցների խոշտանգումներից հետո։