Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում սննդամթերքի բարձր գները` համեմատած եվրոպականների հետ, պայմանավորված են բարձր գնաճով և բարձր շահույթի մարժաներով (Margin)։
Նա կոչ է արել քննչական մարմիններին ուսումնասիրել այդ հարցը, նաև պահանջել է ստեղծել խորհրդարանական քննչական հանձնաժողով։
«Կոչ եմ անում իրավապահ մարմիններին ուսումնասիրել սննդամթերքի գների հետ կապված հարցը և պարզել, թե արդյոք կա՞ն հանցագործության նշաններ։ Նաև խնդրում եմ խորհրդարանին ստեղծել խորհրդարանական հանձնաժողով՝ հարցը գնահատելու համար», — ասել է Կոբախիձեն դեկտեմբերի 24-ին հրապարակված տեսաուղերձում։
Ներկայում Վրաստանում գնաճը կազմում է 4.8%։