Կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազել են․ Գաբունիա

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը զգալիորեն նվազում է:

Փոխնախարարի խոսքով՝ վարակման օրական ցուցանիշը տատանվում է 100-ից 150-ի միջակայքում։

«Վրաստանում դեպքերի թիվը զգալիորեն նվազում է, կայունացման միտումն ակնհայտ է։ կորոնավիրուսի թեստավորումը շարունակվում է։ Վարակման օրական դեպքերը չեն գերազանցում 100-150-ը։ Դեռևս կարևոր է շարունակել և ընդլայնել պատվաստումների ծրագիրը»,- ասել է Գաբունիան։