Կրակոցներ Գորիում. մեկ մարդ վիրավորվել է

Գորիի երկաթուղային կայարանի բնակավայրի տարածքում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Վիրավորը՝ 20-ամյա տղամարդը, տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ։

Բժշկական հաստատության շտապ օգնության բաժանմունքի բժիշկ Քեթի Մարանելիի խոսքով՝ հիվանդի առողջական վիճակը կայուն ու ծանր է, և նա հնարավորինս շուտ կտեղափոխվի Թբիլիսիի մասնագիտացված կլինիկա։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 120-րդ և 236-րդ հոդվածներով, և քննչական գործողություններ են ընթանում։