Կրոնական գործերի պետական ​​գործակալությունը` Սուրբ Ծննդյան առթիվ

Կրոնական գործերի պետական ​​գործակալությունը հայտարարություն է տարածել` շնորհավորելով Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ Ծննդյան առթիվ: Այսօր` հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Վրաստանի բոլոր հայկական եկեղեցիներում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ, այդ թվում` նաև Ախալցիխեում.

«Հանդիսավոր պատարագին մասնակցել և եկեղեցում հավաքված ծխական համայնքին տոների կապակցությամբ շնորհավորել է Սամցխե-Ջավախքի կրոնական գործերի պետական ​​գործակալության համակարգող Էլվարդ Զազաձեն», — ասված է հաղորդագրության մեջ։