Կվարացխելիան կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբը, որի կազմում է վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Կվարացխելիան պատմության մեջ երկրորդ վրացի ֆուտբոլիստն է, որը կխաղա ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակչում։

Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Մյունխենի հյուսիսում գտնվող «Ալիանց Արենա» մարզադաշտում։