Լարսը բաց է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 109-րդ կմ-ում վերականգնվել է բոլոր տեսակի ճանապարհային երթևեկությունը, հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը:

Հիշեցնենք, որ ավտոմայրուղու 109-րդ կմ-ում ուժեղ անձրևի հետևանքով մեծամասշտաբ սողանք է տեղի ունեցել։

Դրա պատճառով ժամանակավորապես սահմանափակվել էր բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը նշված հատվածում։