Լարսը բաց է որոշ տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի սահմանային անցակետում վերականգնվել է ավտոբուսների և մարդատար մեքենաների երթևեկությունը, որը դադարեցվել էր հունվարի 1-ից:

Բեռնատարների երթևեկությունը շարունակում է սահմանափակ մնալ։

Մասնավորապես, տեղեկության մեջ նշված է, որ «ճանապարհը մաքրելու և Վրաստանի տարածքում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու պատճառով Վլադիկավկազ-Լարսի հատվածում թույլատրվում է մարդատար մեքենաների և ավտոբուսների երթևեկությունը»։

Ավելի վաղ Վերին Լարսի սահմանային անցակետում մի քանի կիլոմետր երկարությամբ խցանում էր առաջացել: Telegram SHOT ալիքի հաղորդմամբ՝ առնվազն 400 մեքենա մնացել էր հերթում: