Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Գուդաուրի (Փոստա) — Կոբի հատվածում ձնահոսքի բարձր վտանգի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը

«Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 93-107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի բարձր մակարդակ է, այդ իսկ պատճառով նշված հատվածում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտների երթևեկությունը։

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով», — ասված է հաղորդագրության մեջ։