Լարսում երթևեկությունը սահմանափակ է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 109-րդ կմ-ում ուժեղ անձրևի հետևանքով մեծամասշտաբ սողանք է տեղի ունեցել։

Դրա պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը նշված հատվածում։

Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։