Ու՞մ է աջակցելու Վանո Մերաբիշվիլին

Քաղաքագետ Ռամազ Սակղվարելիձեն կարծում է, որ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին կմիանա Ուգուլավա-Բոկերիա խմբին:

«Այս «հարսանիքի» մասին մենք շատ քիչ բան գիտենք: Չգիտենք ինչ մեխանիզմներ են ներգրավված այդ գործընթացում: Ուգուլավան ավելի վաղ է որոշել իր ճակատագիրը, իսկ Մերաբիշվիլին երևի կորոշի ավելի ուշ: Փաստ է, որ առանցքային դեմքերից մեկը՝ Դավիթ Կեզերաշիլին, ով կապված է ֆինանսների հետ, որոշումը արդեն կայացրել է: Այնպես որ, հնարավոր է, որ Մերաբիշվիլին ևս նման որոշում ընդունի: Մերաբիշվիլիի ներգրավումը հնարավոր է այս կամ այն խմբի համար բացասաբար անդրադառնա, քանի որ «Միացյալ ազգային շարժման» մեղքերի մեծ մասը նրա վրա է բարդված»,- «Ռեզոնանս» թերթին ասել է Սակղվարելիձեն:

Թողնել պատասխան