Քվեմո Քարթլիում 2 կգ-ից ավել թմրանյութ է առգրավվել. ձերբակալված է 1 անձ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են 1958 թվականին ծնված Ս.Ա.-ին:

Իրավապահ մարմինները Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում ձերբակալվածին պատկանող մեքենայից հայտնաբերել են 2 կգ 300 գ թմրամիջոցներ՝ հերոյին, մորֆին և կոդեին:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ հանցանքը ենթադրում է 8-20 տարվա, կամ ցմահ ազատազրկում: