Լարսում սահմանափակումներ կան

Առատ ձյան պատճառով Վրատանի ճանապարհներին սահմանափակումներ կան։

Ըստ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի՝ ​​ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում (93-107 կմ) ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը։

Դեպարտամենտի հաղորդմամբ՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։