«Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը քաղաքապետի թեկնածուներ են առաջադրել Սամեգրելոյի, Իմերեթիի և Գուրիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
Ներկայացնում ենք կոալիցիայի քաղաքապետի թեկնածուներին՝
- Զուգդիդի — Գիորգի Տոդուա
- Խոբի — Իուրի Բուկիա
- Չոխատաուրի — Նուգզար Չխիկվաձե
- Խարագաուլի — Ինգա Մաղրաձե
- Սամտրեդիա — Բադրի Վաշակիձե
- Խոնի — Գելա Բոբոխիձե։
Կոալիցիայի անդամ Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ ինքը չի կարողացել մասնակցել առաջադրման արարողությանը, քանի որ այժմ արտերկրում է։
Հիշեցնենք, «Լելո — Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածուն «Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն է։