Մանկապարտեզներին սնունդ կմատակարարի «Նիլ » ընկերությունը

Մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթում հաղթել է «Նիլ» ընկերությունը:  «Նիլ»-ը նախակրթական հաստատությունների յուրաքանչյուր սանի կերակրման նպատակով հատկացրել է 3 լարի 24 թեթրի: Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ «Նիլը» հաղթող է ճանաչվել հենց նվազագույն գնով սնունդ ապահովելու կարողության համար:

Սակայն հասարակական որոշ կազմակերպություններ այդ որոշմանը դեմ են: Նրանց պնդմամբ՝ գոյություն ունեն վկայող բազմաթիվ փաստաթղթեր, որ սննդի ազգային կենտրոնի ստուգումների արդյունքում «Նիլ» ընկերության գործունեությունում բազմաթիվ խախտումներ են գրանցվել:

Սննդի ազգային գործակալությունն այդ ընկերության արտադրությունն արգելել է 5 անգամ: 7 անգամ տուգանել է 400 լարիով, 2 անգամ՝ 1200 լարիով՝ խորհուրդներին չհետևելու համար:

«Նիլ» ընկերության ներկայացուցիչ Թեիմուրազ Գիորգաձեի խոսքերով, արտադրանքի որակի հետ կապված խախտում երբեք չի եղել.

«Խախտումներ եղել են միայն ուշացման և պիտակավորման հետ կապված»,- ասել է Թեիմուրազ Գիորգաձեն:

Թողնել պատասխան