Լենտեխի-Լասդիլի ճանապարհը մաքրվել է սողանքից

Վրաստանի Լենտեխի-Լասդիլի ճանապարհին՝ Բաբիլ գյուղի մոտակայքում, որտեղ առավոտյան ժամերին սողանք էր տեղի ունեցել, երթևեկությունը վերականգնվել է։

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ, մաքրման աշխատանքները դեռևս շարունակվում են։

«Քութաիսի (Ծկղալտուբոյի շրջանցիկ) -Ծկղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի հանրապետական ​​նշանակության ավտոմայրուղու 91-րդ կմ-ում (Բաբիլ գյուղ) վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Զուգահեռաբար շարունակվում են ճանապարհի լայնացման, մաքրման աշխատանքները», — ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք. սողանքից վնասվել էր մեկ ավտոմեքենա, երկու ուղևորներին հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից։