Վրաստանյան «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական դիտորդական կազմակերպությունը (ՀԿ) նոր տնօրեն ունի։ Նինո Դոլիձեի չորս տարվա պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո այս պաշտոնը կզբաղեցնի նրա տեղակալ Լևան Նատրոշվիլին։
Նատրոշվիլիին ընտրել են խորհրդի անդամները։ Նատրոշվիլին ISFED-ում աշխատում է 2022 թվականի նոյեմբերից։ Մինչ այդ նա եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի (TI) աշխատակից։
«Լևանը 2012 թվականից աշխատում է ընտրությունների և լավ կառավարման ոլորտում։ Նա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քաղաքական հարցերով միջազգային փորձագետների խմբի անդամ է և վկայագրված ընտրությունների դիտորդ», — նշված է ISFED-ի Facebook-յան էջում։
ISFED-ը գործում է 1995 թվականից։ Կազմակերպությունը Վրաստանում դիտարկել է ավելի քան 20 ընտրություն, այդ թվում՝ «զուգահեռ հաշվարկներ» կատարելով։