Դատավոր Նինո Էնուքիձեն լրագրող, Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեին դատապարտեց հնգօրյա ազատազրկման: Ներքին գործերի նախարարությունը լրագրողին մեղադրում է խուլիգանության և ոստիկանությանը վիրավորելու համար։
Ոստիկանության հաղորդմամբ՝ Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեն «վիրավորել» և անարգել էր իրավապահ մարմինների աշխատակիցներին` մասնավորապես դիմելով նրանց հետևյալ խոսքով. «Դուք՝ ռուսներ, դուք՝ դավաճաններ»։
ՆԳՆ-ն պահանջել է կիրառել ամենախիստ միջոցը՝ վարչական կալանքը։
«Ես զայրացած էի, քանի որ ոստիկանությունը ձերբակալում էր անմեղ մարդկանց և կատարում Ռուսաստանի գործը… Այստեղ հաստատվում է ռուսական ոճի ռեժիմ։ Այո, խոստովանում եմ, որ ես նրանց անվանել եմ ռուսներ և, հնարավոր է, օգտագործել եմ «անամոթ» բառը։ Ես նրանց ասացի, որ իրենց աջակցությամբ այստեղ հաստատվում է ռուսական ռեժիմ», — ասել է Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեն: