Լրագրող Էլիսո Կիլաձեն ձերբակալվել է

«Քրոնիկա պլյուս» թերթի հիմնադիր, լրագրող Էլիսո Կիլաձեն ձերբակալվել է։

Այս տեղեկությունը հայտնել է TV Pirveli-ն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Էլիսո Կիլաձեին այսօր առավոտյան իր տան մոտ ձերբակալել են հատուկ նշանակության ուժերը։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Էլիսո Կիլաձեին։