Լրագրողները դիմել են Ստրասբուրգի դատարան

Ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ (2023 թվականին) վնաս կրած լրագրողները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տեղեկությունը հրապարակել է «Մեդիաօմբուդսմենի» կայքը։

Ստրասբուրգի դատարան է ուղարկվել լրագրողների և օպերատորների 19 գործ:

«2023 թվականի մարտին քննադատական լրատվամիջոցների լրագրողներն ու օպերատորները թիրախավորվել են քաղաքացիների կողմից այսպես կոչված «ռուսական օրենքի» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք) դեմ լայնածավալ բողոքի ցույցերի լուսաբանման համար», — ասված է  հայտարարության մեջ:

Ըստ բողոքի՝ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված հետևյալ հիմնարար իրավունքները.

  1. Արդար դատաքննության իրավունք (հոդված 6),
  2. Խոսքի ազատություն (հոդված 10),
  3. Հավաքների և միավորումների ազատություն (հոդված 11),
  4. Արդյունավետ պաշտպանության իրավունք (հոդված 13):